Բաժիններ՝

Մետրոպոլիտենը պարզաբանում է

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ 168.am-ի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի՝ ահազանգելով, որ Երևանի մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի կայարանից մարդիկ չեն կարողանում հասնել քաղաքի այլ կայարաններ:

Նա նշել էր, որ գնացքը դատարկ վագոններով անցել է և կանգ չի առել կանգառում մարդկանց տեղափոխելու համար համար:

Քաղաքացին պնդում էր, որ 5-6 րոպե անց, երբ պետք է մոտենար հաջորդ գնացքը, հակառակ ուղղությամբ ընթացել է րոպեներ առաջ անցած դատարկ գնացքը և կրկին կանգ չի առել:

Մեզ հետ զրույցում քաղաքացին նշեց, որ դա դիտավորություն էր, և իր կարծիքով՝ դա իշխանության կողմից մարդկանց տեղաշարժը դեպի Ֆրանսիայի հրապարակ խոչընդոտելու նպատակ ունի:

Մեզ հաջողվեց կապ հաստատել Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ: Վերջինս նշեց, որ ամեն օր, մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկի համաձայն, 50 րոպեն մեկ գնացքը մտնում է դեպո տեխզննման նպատակով՝ շեշտելով, որ պետք չէ այդտեղ փնտրել քաղաքական ենթատեքստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս