Իտալիայում գնաճը 1991 թվականից ի վեր հասել է ռեկորդային ցուցանիշների

Իտալիայում գնաճը շարունակում է բարձրանալ ինն ամիս շարունակ եւ ռեկորդային ցուցանիշների է հասել վերջին 30 տարվա ընթացքում: Ազգային վիճակագրական գործակալության (ISTAT)՝ մարտի 31-ին տարածված տվյալների համաձայն՝ գնաճը մարտին նախորդ ամսվա համեմատությամբ բարձրացել է 1,2 տոկոով եւ 6,7 տոկոսով տարեկան ցուցանիշների հիման վրա։

Ինչպես նշում է գործակալությունը, այդպիսի գնաճ չի գրանցվել1991 թվականից ի վեր: Ինչպես պարզաբանվում է, շատ բանով այդ միտումը թելադրված է էներգակիրների գների աճով:

Սպառողական զամբյուղի արժեքն ավելացել է 5 տոկուսով: Նաեւ արձանագրվում է պարենամթերքի գների աճ ինչպես էներգակիրների բարձր գների, այնպես էլ Ուկրաինայի իրադության պատճառով պարենային հումքի թանկացման կապակցությամբ:

Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ տարվա ընթացքւմ գնաճը կհասնի 8 տոկոսի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930