Շվեդիայում ինը մարդ է զոհվել ինքնաթիռի անկման հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/1057781-1.jpg)
Շվեդիայում ինքնաթիռ է ընկել Էրեբրու քաղաքի մոտ: Ինքնաթիռում գտնվող բոլոր ինը հոգին զոհվել են: Այդ մասին հայտնել է Aftonbladet թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնելէր մի քանի զոհվածների մասին:
Aftonbladet -ի տվյալներով՝ինքնիաթիռն ընկել է թռիչքա-վայրէջքային գոտուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա եւ սկսել է այրվել: Ինքնաթիռում գտնվել են ութ պարաշյուտիստներից բաղկացած խումբը եւ օդաչուն: Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն ճշտել, թե ինչ հանգամանքներում է արձանագրվել պարաշյուտիստների եւ օդաչուի մահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: