«Իմ կյանքում, ավաղ, նողկալի բաներ շատ են պատահել, բայց իմ պաշտելի Սասնո բարբառով քծնող տղամարդուց նողկալի ոչինչ չկա…»

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թալինի ցեխափոսերում կգտնեք ձեր արժեքների խորությունը․

Չէ՜, բայց դուք պատկերացնում եք ԴԱՎԱՃԱՆի ողբերգության անսահմանությունը. ավաղ, ինչ-որ տեղ նաև մեր բոլորինը…:

Արհեստների ու արվեստների, պայծառ մտքի քաղաք Գյումրիում կապիտուլյանտ դավաճանին «սատարում է» հարևան մարզերից գաստրալյորների մի բույլ: Եվ ողբերգականն առջևում է՝ շիրակցի տասնյակ գերիների անհայտ ու կեղեքիչ ճակատագրի, իրենցից մի քանի կմ հեռու թուրքական զորավարժությունների ֆոնին, ինչ-որ պռատ մեկը անհոդաբաշխ նախադասությամբ փորձում է համոզել, որ մեր պարտությունը մեր հաղթանակն է… Ու քանի որ «քաղաքական բովանդակությունն» այսքանով սպառվում է, մի կին փրփրաբերան գոչում է, որ նիկոլի առավելությունը նրա չսարքած ատամներն են…

Հետո այդ նույն գաստրալյորներին տեսնում ենք Գյումրի –Աշտարակ մայրուղում, իբրև թե ինքնաբուխ ցնծության մեջ, կապիտուլյանտ-դավաճանի հետ հանդիպման սպասման գիշերը մի կերպ հաղթահարած, դուրս են եկել մայրուղի:

Ոչ մեկի դեմքին ոչ ցավի, ոչ ափսոսանքի, ոչ կորցրած հայրենիքի, ոչ էլ հազարավոր լուսվոր տղեքի կորստի ցավ չկա, մորմոք չկա: Քստմնելի ու եղկելի մի ժպիտ է այդ մի քանիսի դեմքին ու մի աներակայելի ճիգ, թե ոնց որսան դավաճանի հայացքն ու հավաստիացնեն, որ իրենք են այդ ֆիասկոյի կազմակերպիչները, որ իրենք հատուցում են իրենց շպրտված երեսուն արծաթը:

Իսկ մեկն էլ օրորոցից քարշ է տվել իր մի քանի ամսական երեխային, որ արժանանա նույնքան <<ինքնաբուխ>> ինչ-որ ծրարի: Ու այս ամենին, այո, նողկանքով են նայում անգամ կապիտուլյանտի թիկնապահները…

Եվ Չախչախ թագավորի հեքիաթի պես ողջ ճանապարին հնչում է միևնույն խմբերգը՝ թավի՜շը-թավի՜շը-թավի՜շը…արյան ծարա՜վ, վրե՜ժ, բայց ոչ թուրքից, մեզանից՝ ինձանից, Սերժից, Ռոբերտից…

Իսկ սրանք, մի ժամանակ այս նույն կրքով գառ էին մատաղ անում Գեղամյանի, հետո Դեմիրճյանի, հետո Քոչարյանի, հետո Մարգարյանի, հետո Սերժի, հետո Ծառուկյանի ոտքերի առաջ ու թախտի վրայից իրենց մեր ու տատ հանած՝ մայրուղի էին հանում, որ մի հատ էլ ճպացնելով <<ինքնաբուխ>> պաչեն…

Իհարկե, այդ 10-15 հոգին ոչ Աշնակի, ոչ Մաստարայի, ոչ էլ Բազմաբերդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, բայց շահարկվում է ձեր անունն ու մի ծանր ապրում է մնում՝ սրա՞նք են սասունցու սերունդները…չէ՜, գիտեմ, որ՝ չէ, բայց ծանր է մտածումը, նստվածք թողնող:

Իմ կյանքում, ավաղ, նողկալի բաներ շատ են պատահել, բայց իմ պաշտելի Սասնո բարբառով քծնող տղամարդուց նողկալի ոչինչ չկա…
Գնացեք Թալինի շրջադարձի փոսերում կուտակված ցեխի մոկրականաչ ջրափոսերում հայացք գցեք.ձեր հոգու և արժեքների խորությունն է այնտեղ»:

Տեսանյութեր

Լրահոս