Բաժիններ՝

Դիետիկ Պաննա կոտա՝ «Ձնագնդիկ»

Բաղադրիչներ

1. Ցածր յուղայնությամբ կաթնաշոռ – 250 գ

2. Կաթ – 1 բաժակ

3. Շաքարավազ – 4 ճ/գ

4. Վանիլին – 1 թ/գ

5. Ժելատին – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Կաթնաշոռին ավելացնել շաքարավազը և վանիլինը, լավ խառնել:

2. Ժելատինը լցնել կաթի մեջ, թողնել՝ ուռչի: Այնուհետև կաթը դնել ցածր կրակի վրա, տաքացնել՝ խառնելով, մինչև ժելատինն ամբողջովին լուծվի: Չեռացնել, վերցնել կրակից, սառեցնել:

3. Կաթնաշոռը խառնել կաթի հետ, լցնել կաղապարի մեջ, մի քանի ժամ դնել սառնարանը:

4. Մատուցել հատապտուղների հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս