Բաժիններ՝

Խաչաղբյուրում ջրարբիացվել է շուրջ 3 000 հեկտար արոտավայր

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում ավարտական փուլում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» Գեղարքունիքի մարզային գրասենյակի համակարգող Խորեն Բադալյանը, ծրագրի արժեքը կազմել է շուրջ 100 միլիոն դրամ, որից 4 միլիոն 200 հազար դրամը հատկացրել է Խաչաղբյուրի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին եւ ավարտվել հոկտեմբերի 25-ին։ Կառուցվել են 6 կիլոմետր 800 մետր երկարության ջրագիծ եւ երեք խմոց, ինչի արդյունքում ջրարբիացվել է շուրջ 3 հազար հեկտար արոտ։

Խաչաղբյուր համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացմամբ համայնքում կնկատվի անասունների գլխաքանակի եւ մթերատվության էական աճ։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս