Բաժիններ՝

Միայնությունը երբեք չպետք է դառնա այնպիսի վախ, որի պատճառով մարդ կվախենա դրսևորել իր հոգու ողջ անկեղծությունը

Միայնությունը վախեցնում է շատերին, իսկ ոմանք սարսափում են նույնիսկ դրա մասին մտածելուց: Ոմանց համար էլ միայնությունն իրականությունից փախչելու անհաջող միջոց է:

Հնարավոր է՝ շրջապատված լինենք բազմաթիվ մարդկացով, սակայն նրանցից չլինի գեթ մեկը, ում կարող ես իրապես վստահել ու հավատալ։ Եվ արդյունքում դու, անկախ քեզ շրջապատող բազմությունից, միևնույն է, մնում ես միայնակ: Այս պարագայում խոսքը հոգևոր միայնության մասին է։

Հոգևոր առումով կարևոր են ոչ միայն մարդկային հարաբերությունները, շփումը, այլ նաև մարդ և Աստված հարաբերությունը: Այս հարաբերության մեջ է դրսևորվում մարդու և Աստծո միջև գոյություն ունեցող այն բացարձակ սերը և վստահությունը, որը վերերկրային իրողություն է: Եվ ի վերջո մարդկային փոխհարաբերությունները ոչ միշտ են հարատև ու վստահելի, և որքան էլ որ մեծ լինի սերը մեր մերձավորների նկատմամբ, միևնույնն է, մարդը մարդուն երբեք չի կարող տեսնել և հասկանալ այնպես, ինչպես Աստված է տեսնում և հասկանում:

Ամեն մարդ Աստծո համար յուրահատուկ է և իր անփոխարինելի առաքելությունն ունի այս աշխարհում: Խնդիրն այն չէ, որ մենք իրականում շատ տկարություններ ու թերություններ ունենք, այլ այն, որ պարզապես չենք ցանկանում պատասխանատվություն վերցնել՝ սեփական կյանքը, ընտանիքը, հասարակությունը մեր յուրահատկությամբ զարդարելու:

Միայնությունը երբեք չպետք է դառնա այնպիսի վախ, որի պատճառով մարդ կվախենա դրսևորել իր հոգու ողջ անկեղծությունը:

Ուրեմն՝ ձգտենք մեր կյանքում լինել այնքան կամային, իմաստուն և ինքնավստահ, որ երբեք չվախենանք շրջապատող մարդկանց կողմից միայնության դատապարտվելու, քանի որ Աստված միշտ մեզ հետ է և երբեք մեզ չի լքի:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս