«Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել համապատասխան որոշումը և թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»․ Սամսոնյան
Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համաձայն պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաեւ հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող եւ էլեկտրոնային), ռադիոտաղավարներում եւ մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար:
Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի եւ հյուրի միջեւ պահպանվում է բնականոն եւ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը եւ թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»:
Համաձայն պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաեւ հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող եւ…
Gepostet von Ani Samsonyan am Donnerstag, 13. August 2020