Թրամփն ԱՄՆ-ում արգելում է գործարքները TikTok-ի և WeChat-ի հետ
Նախագահ Թրամփը հրամայել է ԱՄՆ-ում արգելել ցանկացած գործարք TikTok-ի և WeChat-ի հետ: Այս հրամանն ուժի մեջ կլինի 45 օր:
Իրականում այս հրամանն այդքան էլ անսպասելի չէր, քանի որ նախագահը վերջին մի քանի ամիսների ընթացքում այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր TikTok-ի հետ:
Մինչ TikTok-ը պատկանում է Չինաստանի ByteDance ընկերությանը և այնտեղ ամենահայտնի սոց. մեդիա հարթակներից մեկն է, WeChat-ը պատկանում է ամբողջովին առանձին չինական ընկերության, որը կոչվում է Tencent, և հավելվածը նամակագրության, բջջային վճարումների և հաղորդակցման ամենահայտնի հարթակներից մեկն է աշխարհում:
Երկու հրամաններում էլ Թրամփն օգտագործում է նույն լեզուն, նշելով, որ Միացյալ նահանգներում չինական բջջային հավելվածների տարածումը շարունակում է վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու էկոնոմիային:
Microsoft-ն էլ իր հերթին հայտարարել էր, որ պլանավորում է գնել TikTok-ը և նշել է, որ գնելու մասին վերջնական որոշումը կհայտարարի մինչ սեպտեմբերի 15-ը: