Միլանում ձերբակալել են տաճարի պահապանին պատանդ վերցրած տղամարդուն
Միլանի ոստիկանները ձերբակալել են դանակով զինված տղամարդուն, որը (ենթադրվում է` սերված է հյուսիսաֆրիկյան մի երկրից) մի քանի րոպե պատանդ է պահել Միլանի տաճարի պահապանին: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Միգրանտը կարողացել է Դուոմոյի ներսում հայտնվել՝ ճեղքելով մուտքի ստուգումը: Խորանից ոչ հեռու նա մոտեցել է պահապաններից մեկին եւ, դանակով սպառնալով, նրան ստիպել է կանգնել ծնկների վրա:
Ոստիկանության աշխատակիցները հարձակվողի հետ բանակցությունների մեջ են մտել եւ կարողացել են նրա ուշադրությունը շեղել, ինչից հետո բռնել են չարագործին: Այդ պատահարի ամբողջ լարված փուլը տեւել է մի քանի րոպե: Ձերբակալվածի դրդապատճառները պարզ չեն: Առայժմ նա գտնվում է ՆԳ նախարարության հատուկ ստորաբաժանման Digos հաստատությունում, նրա գործն ստուգում են դատախազության եւ ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: