Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կսկսեն թողարկել առաջիկա երկու շաբաթում
Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի երկու շաբաթվա ընթացքում. դրանք առաջինը կստանան ռիսկի խմբի մարդիկ: Այդ մասին օգոստոսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Այսօր անցկացվում է որակի հսկողություն: Երկու շաբաթվա ընթացքում կթողարկվեն դեղորայքային պատրաստուկների առաջին փաթեթավորումները, որոնք կստացվեն ռիսկի խմբի բժիշկների (պատվաստումների) համար»,-ասել է նախարարը:
Այն պնդումները, թե կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութն անվտանգ չէ, Մուրաշկոն չհիմնավորված է համարել:
«Արտասահմանցի գործընկերները, հավանաբար, զգալով ռուսական պատրաստուկի որոշակի մրցակցային առավելությունները, փորձում են ինչ-որ կարծիքներ հայտնել, որոնք, մեր հայեցողությամբ, բացարձակ չհիմնավորված են: Իսկապես, բազմաթիվ երկրներ ուսումնասիրությունների համար կիրառել են այս կամ այն արագացված ռեժիմները, բայց ռուսաստանյան պատվաստանյութն արդեն ունեցել է որոշակի կլինիկական տվյալներ»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով, այն հարթակը, որի վրա բազավորվել է պատվաստանյութի մշակումը, բաղկացած Է պատրաստուկներից, որոնց մի մասը գտնվում է կլինիկական հետազոտություններում, իսկ մի մասն արդեն դրանք անցել եւ գրանցում է ստացել:
Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին: Պատրաստուկն արտադրվելու է Գամալեյայի անվան կենտրոնի եւ Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից: Պատվաստանյութի մշակումն ու արտադրությունը ֆինանսավորում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: Առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ պատվաստանյութն անվտանգ է:
Պուտինը հայտարարել է, որ այդ պատվաստանյութն հաջողությամբ ստացել է իր դուստրերից մեկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: