Մարդկանց պետք չէ գնահատել նրանով, թե ինչ մեխանիզմով են իրենք նշանակվել. Ալեն Սիմոնյանը՝ ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալի նշանակման մասին

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Արմեն Աբազյանը, որը մեկ օր առաջ, 24 ժամով վարչապետի որոշմամբ նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում: Սա առաջին դեպքը չէր, որովհետև ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ևս 24 ժամում աշխատանքի մի քանի վայր փոփոխելով էր հասել ԱԱԾ պետի պաշտոնին:

Շատերն անգամ կատակում էին, թե մեր օրերում աշխատանքի բարձրացման կարելի է հասնել մեկ օր ՔԿ-ում աշխատելով: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, հարցին, թե հանրության շրջանում հարց կարող է առաջանալ՝ արդյո՞ք կադրերի սով կա, որ նման մեթոդով և ընթացակարգով են լուրջ պաշտոնների նշանակումներ կատարվում, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Հանրության մոտ ընդամենը մեկ հարց կարող է առաջանալ, ու որն առաջանում է. դա այն է, թե երբ են վերջնականապես հաճախ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող կոռուպցիոներները կանգնելու դատարանի առջև: Իսկ էդ պրոցեսն իր մեջ ներառում է շատ տարբեր գործողություններ, և արհեստավարժ մարդկանց կարիք մշտապես, յուրաքանչյուր ժամանակահատվածում, յուրաքանչյուր երկիր ունեցել է ու միշտ ունենալու է: Ուստի կենտրոնանալ նման տեխնիկական բաների վրա, կարծում եմ՝ չարժի: Մենք պետք է շա՜տ վաղուց սկսենք մարդկանց գնահատել իրենց արված աշխատանքով, այն աշխատանքով, որով իրենք կանեն, այլ ոչ թե նրանով, թե ինչ մեխանիզմով են իրենք նշանակվել»:

Տեսանյութեր

Լրահոս