Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը

Աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը: Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, որոնք օգոստոսի 12-ին հրապարակվել են կազմակերպության կայքում: Օգոստոսի 12-ի Երեւանի ժամանակով 12:42-ի դրությամբ աշխարհում «եղել է (նոր կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդության) 20 120 919 հաստատված դեպք, ներառյալ մահվան 736 766 դեքերը՝ ԱՀԿ-ում ստացված հաղորդումների համաձայն»:

ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում վարակման եւ մահվան դեպքերի մասին սոսկ պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք ներկայացվում են պետությունների կողմից: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է երկրների մեծ մասում եւ մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից ճանչվել համավարակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս