Մոնղոլիայում այտուցային ժանտախտի նոր մահ է գրանցվել
Այտուցային ժանտախտից մահվան եւս մեկ դեպք է գրանցվել Մոնղոլիայում: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը: Հաղորդվում է, որ 42 տարեկան տղամարդը Մոնղոլիայի արեւմուտքի Խովդ նահանգում մահացել է օգոստոսի 11-ի գիշերը: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Դորժիյն Նարանգերելի տվյալներով, հայտնի է, որ մահվանից ոչ շատ առաջ այդ մարդը գնել էր արջամուկի երկու մսակտոր: Ավելի վաղ այտուցային ժանտախտ էր հաստատվել Ներքին Մոնղոլիայի Բայան-Նուր քաղաքում՝ անասնապահների մոտ:
Բացի այդ, ժանտախտ էր հայտնաբերվել Մոնղոլիայի արեւմտյան տարածաշրջանում, որը սահմանակից է Ալթայի Հանրապետությանը: Հիվանդացել էր երկու մարդ: Ուլան-Բատորում ՌԴ-ի դեսպանության մամուլի ծառայությունում հայտարարել են, որ Մոնղոլիայի իշխանություններն անմիջապես անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել, անհանգստանալու պատճառներ չկան: Հաղորդվել է այցուցային ժանտախտի հետեւանքով 15-ամյա դեռահասի մահվան մասին Գով-Ալթայի նահանգում:
Դեռահասը մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին: Հաստատվել է, որ մահվանից երեք օր առաջ արջամուկի միս է կերել ընկերների հետ: Ժանտախտը սուր վարակիչ հիվանդություն է՝ մահացության բարձր ցուցանիշներով: Բնական միջավայրում վարակի աղբյուրները (ժանտախտի ցուպիկներ) հիմնականում հանդիսանում են արջամկները, գետնասկյուռները, սկյուռները, առնետները, իսկ տարածողները՝ լվերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: