«Տիխանովսկայային լսելու են տվել ձայնագրություն, որում թիմի անդամները պլանավորում են նրան սպանել». Իգոր Միկրյուկով
Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայային հրավիրել են Պետական անվտանգության կոմիտե ու հնարավորություն են տվել սեփական ականջներով լսել այն բանակցությունների աուդիո ձայնագրությունը, ուր նրա զինակիցները նրա իսկ թիկունքի հետևում պայմանավորվում են վճռել վերջինիս ճակատագիրը:
Այս մասին գրում է news.ap-pa.ru կայքը:
«Տիխանովսկայային սպառնում էին, նրա երեխաներին որպես պատանդ էին պահում, ամուսինը նստած է մեկուսարանում»,- բարձրագոչ հայտարարում էր ընդդիմությունը: Սարսափելի է, իհարկե, բայց իրականությունը բոլորովին այլ է:
«Բելառուսում այժմ աշխատում են ռադիոհաճախականության վերահսկողության ու ալիքները որսալու հզոր համակարգեր: Դրա համար էլ գործող իշխանությունը գործնականորեն տիրապետում է այն ամբողջական ինֆորմացիային, թե ինչ է տեղի ունենում ու ինչ է պլանավորվում ընդդիմության կողմից»,- գրում է Միկրյուկովը:
Ըստ նրա՝ Տիխանովսկայային հրավիրել են Պետական անվտանգության կոմիտե ու հնարավորություն են տվել սեփական ականջներով լսել այն բանակցությունների աուդիո ձայնագրությունը, ուր նրա նախընտրական շտաբի անդամներն արտասահմանյան կուրատորների հետ միասին որոշում են վերջինիս ճակատագիրը: Դա լսելուց հետո նախագահի թեկնածուն խնդրել է թույլ տալ իրեն մեկնել երեխաների մոտ, որոնք դեռ մինչև ընտրություններ երկրից դուրս էին բերվել, և, իհարկե, ոչ ոք նրան չի խոչընդոտել:
«Ոշադրություն դարձրեք,- գրում է Իգոր Միկրյուկովը,- որ սահմանային կետից արված տեսաուղերձում Տիխանովսկայայի մեքենան միայնակ է, և նրան ոչ ոք չի հետապնդում, ու ոչ ոք չի պարտադրել ոչինչ: Տիխանովսկայայի համար բացարձակ շոկային է եղել է այն, ինչ նա լսել է բելառուսական ՊԱԿ-ում: Բոլորի ձայները նա նույնականացրել է, տվել է անուններ»:
Նախապատրաստվում է քրեական գործի հարուցում «Սպանություն, սպանության նախապատրաստում» հոդվածով:
«Ցավում եմ, որ ոմանց այս փաստը կվշտացնի: Ցավում եմ, որ ոմանց պայծառ արևմտյան իդեալները փոքր-ինչ կխամրեն»,- եզրափակում է Միկրյուկովը:
Պատրաստեց 168.am-ը