Միքայել Համբարձումյանն ու Արմեն Աբազյանը նշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Միքայել Համբարձումյանն ու Արմեն Աբազյանը նշանակվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է հրամանագրերից մեկում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել նաև Արմեն Աբազյանը:

Տեսանյութեր

Լրահոս