Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը երկուշաբթի օրը վճռաբեկ բողոք է ներկայացրել ընդդեմ Վերաքննիչ դատարանի որոշման:

Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Սմբատ Մինասյանը՝ մասնավորապես նշելով. «Ակնակալում ենք, որ դատարանները, վերջիվերջո, մեր բողոքներին ուշադրություն կդարձնեն և օբյեկտիվ դատական ակտ կկայացնեն»:

Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարան, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, բեկանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31