Բաժիններ՝

Հարավային Կորեայում 33 մարդ է զոհվել և ինն անհայտ կորել սաստիկ անձրևների պատճառով

Օգոստոսի 1-ից երկրում զոհվել է33 մարդ, ինը հոգի անհայտ կորել, եւս ութը տուժել է, օգոստոսի 12-ին հայտնել է Տարերային աղետների հակազդման կենտրոնական շտաբը:

Տարերքի հարվածի պատճառով տարահանվել է ավելի քան 7 հազար մարդ, նրանցից շատարը մինչեւ հիմա չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Վնասվել է շուրջ վեց հազար տուն, նույնքնան գյուղատնտեսական ջերմոց, 2,5 հազար անասնաբուծական տնտեսություն եւ պահեստ: Ամբողջ երկրում ջրով է հեղեղվել ավելի քան 27 հազար հեկտար գյուտնտեսական հանդակ: Այդ առնչությամբ կառավարությունը պլանավորում է լրացուցիչ աղետի հատուկ գոտիներ հայտարարել որոշ տԿորեայի Հանրապետությունում 2011 թվականից ի վեր առավելագույն քանակությամբ զոհեր են արձանագրվել շարունակվող տեղատարափ անձրեւների հետեւանքով: արածաշրջաններ, որոնք առավել խիստ են տուժել անձրեւներից: Անցյալ շաբաթ այդ ցանկ է մտել յոթ շրջան: Իշխանությունները նաեւ հայտարարել են, որ կրկնակի կավելացնեն տարերային աղետներից տուժածներին վճարվող դրամական օգնության ծավալները:

Այսպես, զոհվածների ընտանիքներին փոխհատուցումը 8,4 հազար դոլարից կաճի մինչեւ 16,8 հազար դոլար, իսկ հեղեղումներից տուժածներինը՝ 840 դոլարից մինչեւ 1680 դոլար: Реклама 13 Կառավարությունը որոշել է օգտագործել բոլոր մատչելի ֆինանսական պաշարները հորդ անձրեւների հետեւանքների վերացման նպատակով, ինչի համար արդեն նախապատրաստել է մի շարք միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս