Բաժիններ՝

Չինաստանը բողոք է հայտնել մի շարք երկրների Հոնկոնգի պատճառով

Չինաստանը ներքին գործերին միջամտություն է համարել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունն այն մասին, որ ՉԺՀ-ն խախտում է Հոնկոնգի ինքնավարությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն էին տարածել, որում ՉԺՀ-ին մեղադրել են Հոնկոնգի ինքնավարությունը խախտելու մեջ՝ կապված ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու հետ, որը, նրանց պնդմամբ, «խաթարում է Հոնկոնգի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունը»:

Նաեւ հինգ երկրները դատապարտել են ինքնավարության խորհրդարանական ընտրությունների հետաձգումը, որը, նրանց խոսքով, վնասում է ժողովրդավարական գործընթացը: «Կանադայի եւ մյուս երկրների արտգործնախարարները օգոստոսի 9-ին հրապարակել են հայտարարություն, որում կրկին անպատասխանատու հայտարարություններ են արել Հոնկոնգի վերաբերյալ՝ կոպտորեն միջամտելով Չինաստանի ներքին գործերին: Չինական կողմը խիստ դժգոհություն եւ վճռական բողոք է հայտնում»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կանադայում Չինաստանի դեսպանության կայքում:

Դեսպանությունում նշել են, որ Հոնկոնգի վարչակազմը որոշում է ընդունել խորհրդարանական ընտրությունները հետաձգել համաճարակաբանական դժվային իրադրության պատճառով՝ բնակիչների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, իսկ ազգային անվտանգության մասին օրենքը վերացրել է թերությունը Հոնկոնգի օրենդրության մեջ, այն նպաստելու է խաղաղության ու անվտանգության երկարաժամկետ ապահովմանը տարածաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս