Բաժիններ՝

Սրտով Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ ենք. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել լիբանանահայ համայնքին:

Սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Մենք սրտով Լիբանանի ժողովրդի և Բեյրութում ապրող մեր հայրենակիցների հետ ենք»:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 6 հայ կա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս