Նշվել է այն գործոնը, որը քաղցկեղի ռիսկը մեծացնում է 30 անգամ

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան ՌԳԱ-ի ակադեմիկոս Անդրեյ Կապրինը պատմել է այն գործոնների մասին, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը: Նա նշել է, որ գենետիկայով կարելի է բացատրել ուռուցքային հիվանդությունների զարգացման դեպքերի շուրջ 15 տոկոսը, այն դեպքում, երբ մուտացիաները, որոնք կապված են տարիքի եւ կենսակերպի հետ, ավելի մեծ նշանակություն ունեն: Մասնավորապես, բժիշկը մատնանշել է, որ ծխելը 30 անգամ մեծացնում է քաղցկեղի մի քանի տեղայնացումներով հիվանդության ռիսկը, իսկ ալկոհոլը լրացուցիչ մեծացնում է ռիսկը:

«Ահա տեսնում ես՝ կարծես գենետիկորեն առողջ ընտանիք է: Իսկ հետո այնտեղ հայտնվում է թոքի քաղցկեղ, միզապարկի քաղցկեղ: Պարզվում է, որ այստեղ առկա են վնասակար սովորույթներ,-բացատրել է ուռուցքաբանը: Նա հավելել է, որ օրգանիզմը կկարողանա «ուշքի գալ» այն բանից միայն տասը տարի անց, երբ մարդը թողնի ծխելը: Նաեւ Կապրինը պատմել է տարիքի դերի մասին, նշելով, որ 65-ից հետո յուրաքանչյուր հինգ տարին մեկ 10 տոկոսով մեծանում է այն բջջային մուտացիաների քանակությունը, որոնք իմունիտետն արդեն չի կարող զսպել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս