Կալիֆորնիայի նահանգապետը դատապարտել է հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը: Նահանգապետն այս խնդրին անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, կիսվելով վանդալիզմի մասին հրապարակման հղումով:
«Սա զազրելի է: Ատելության այս քարոզիչները տեղ չունեն Կալիֆորնիայում»,- գրել է Նյուսոմը:
Կալիֆորնիայի KZV (Krouzian Zekarian Vasbouragan Armenian School) հայկական դպրոցի շենքի պատերին ներկով անպարկեշտ արտահայտություններ են գրվել հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին, պատերից մեկն էլ ներկվել է Ադրբեջանի դրոշի գույներով:
Դպրոցն այժմ չի գործում ամառային արձակուրդների և կորոնավիրուսի համավարակի պատճառով: