Բաժիններ՝

Խուան Կառլոս Ա-ն արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում. ABC

Գահից հրաժարված Խուան Կառլոս Առաջինը, որը հայտարարել է Իսպանիայից հեռանալու որոշման մասին, արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդել է ABC թերթը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ պետության նախկին գլխավորը դեռ հանգստյան օրերին մեկնել է Գալիսիա, այնտեղից հասել է մինչեւ Պորտու, իսկ այնուհետեւ նստել ինքնաթիռ մինչեւ Դոմինիկյան Հանրապետություն: Ամենայն հավանականությամբ, Խուան Կառլոս Ա-ն ընդունել է իր բարեկամների բազմաթիվ հրավերներից մեկը: Հայտնի չէ, գրում է թերթը, թե այդ երկիրը կմնա արդյոք նրա վերջնական նպատակակետը: Թերթի վարկածով՝ պետության նախկին գլխավորը ասել է, որ, եթե ինքն ստիպված լինի մեկնելու Իսպանիայից, ինքը կուղեւորվեր Նոր Զելանդիա:

Իր հերթին Պորտուգալիայի TVE հեռուստաալիքը հավաստիացնում է, որ Խուան Կառլոս Ա-ն գտնվում է Էշտորիլ բնակավայրում, որտեղ նա ապրել է իր մանկության մի մասը: El Confidencial թերթը չի բացառում, որ պետության նախկին գլխավորը կարող էր մեկնել Իտալիա կամլՖրանսիա: Ըստ որում պաշտոնապես այն մասին, թե ուր կարող էր մեկնել Խուան Կառլոս Ա-ն, չի հաղորդվում:

Օգոստոսի 3-ին հայտնի է դարձել, որ Խուան Կառլոս Ա-ն իր որդի Ֆիլիպ VI-ին հայտնել է երկրից հեռանալու որոշման մասին:

Պետության նախկին գլխավորը հայտնվել է խոշոր սկանդալի էպիկենտրոնում: Շվեյցարիայում եւ Իսպանիայում վարվում են հետաքննություններ, որոնք այսպես թե այնպես կապված են Իսպանիայի մեծավաստակ թագավորի, այս տիտղոսն է կրում Խուան Կառլոս Ա-ն որդու օգտին գահից հարժարվելուց հետո, հնարավոր արտասահմանյան հաշիվների հետ:

Զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն, թե 2008 թվականին Շվեյցարիայի բանկերի հաշիվներ կարող էր փոխանցվել 100 միլիոն դոլար՝ որպես միջնորդադրամ պետության նախկին գլխավորին սաուդյան կողմի հետ բանակցություններում, որպեսզի Մեքքա – Մեդինա արագընթացիկ երկաթուղու կառուցման պատավորագիրը բաժին հասնի Իսպանիայի ընկերությունների կոնսորցիումին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս