Կուբան և ԱՄՆ-ը նշում են հարաբերությունների վերականգնման հինգ տարին
Կուբայի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարելուց հետո անցած հինգ տարիներին եղել է սոսկ ժամանակավոր ջերմացում, իսկ հարաբերությունները, ավելի շուտ, գտնվում են ազատ անկման վիճակում, այն կարող են կանգնեցնել Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները, կարծում են փորձագետները, որոնք մասնակցել են ՌԻԱ Նովոստիի հարցմանը: ԱՄՆ-ը եւ Կուբան 2015 թվականի հուլիսի 20-ին վերստին դեսպանատներ բացեցին միմյանց տարածքներում:
Մինչ այդ երկրների միջեւ դիվանագիտական շփումներն իրականացվում էին Վաշինգտոնում եւ Հավանայում Շվեյցարիայի դեսպանությունների միջոցով, որտեղ գործում էին երկու երկրների շահերի սեկցիաներ: Բազմամյա առճակատման ավարտվելն այն ժամանակ հնարավոր դարձավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նոր քաղաքականության շնորհիվ, որը 2014 թվականի դեկտեմբերին հայտարարեց այդ ուղղությամբ ամերիկյան քաղաքականության վեկտորի սկզբունքային փոփոխության մասին:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը չսպասեց Վաշինգտոնի եւ Հավանայի միջեւ այդ պատմական համաձայնագրի երկրորդ տարելիցին եւ 2017 թվականի հունիսին հայտարարեց իր նախորդի «սխալ» քաղաքականության չեղարկման մասին: Սպիտակ տանը նշել են, որ ԱՄՆ-ը պահպանում է Կուբայի դեմ սահմանված Էմբարգոն եւ դեմ է հանդես գալիս դրա չեղարկման վերաբերյալ ՄԱԿ-ի եւ մյուս միջազգային կազմակերպությունների կոչերին: