Բաժիններ՝

«Ես` որպես մաթեմատիկայի ուսուցիչ, 5-7-րդ դասարանցիներին մաթեմատիկա սովորեցնելու համար նախ և առաջ հայերեն տեքստ հասկանալ էի սովորեցնում»․ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես` որպես մաթեմատիկայի ուսուցիչ, 5-7-րդ դասարանցիներին մաթեմատիկա սովորեցնելու համար նախ և առաջ հայերեն տեքստ հասկանալ էի սովորեցնում։

Հանրակրթության բոլոր առարկաներն էլ հայագիտական են. մինչդեռ սխալ ընկալում ունենք, թե ամեն առարկա պետք է կոնկրետ մեկ նպատակ հետապնդի։ Սիրտն ու լյարդը տարբեր ֆունկցիաներ են իրականացնում, բայց երկուսի նպատակն էլ օրգանիզմի կենսունակության ապահովումն է։ Եկեք չնեղացնենք հանրակրթության պետական չափորոշիչների իմաստը, այլ նայենք ընդհանուր կոնցեպտին։

Հանրակրթության նպատակներից է երեխային ոչ ֆորմալ կրթությունից բերել ֆորմալ դաշտ ու մատուցել որակյալ ծառայություն։ Հայաստանում այդ ծառայությունը շատ թերի է մատուցվում ու դասավանդվող առարկաների ցանկից ավելի կարևոր է առարկաների բովանդակությունն ու այդ բովանդակությունը կյանքի կոչողների պատրաստումը։

Այլ թեմա է, որ չունենք լուրջ փորձագիտական համայնք, չունենք մանկավարժական ուժեղ միտք, որը կկարողանա մշակել ու իր ուսերին վերցնելով` առաջ տանել կրթական լուրջ հայեցակարգերը։ Իրական փորձագետների սակավության պատճառով հայտնվում են երբևէ կրթություն չիրականացրած, ինքնակոչ «կրթության փորձագետներ», որոնք էլ փողի դիմաց պատրաստ են գովել կամ քննադատել ցանկացած նախագիծ։ Մնացած ամեն ինչն էմոցիոնալության շրջանակներում է։

Հ․Գ․ Գարնանն «Առավոտ» օրաթերթում տպվեց հետազոտություն, որ մանկավարժությունից պաշտպանած ատենախոսություններում գիտափորձերը չեն իրականացվել։ Սա է ազգի դավաճանությունը»։

Ես` որպես մաթեմատիկայի ուսուցիչ, 5-7րդ դասարանցիներին մաթեմատիկա սովորեցնելու համար նախ և առաջ հայերեն տեքստ հասկանալ…

Gepostet von Smbat Gogyan am Montag, 6. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս