Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Ազատավան համայքում հիմնված ինտեսիվ այգու աշխատանքի ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին այցելել է Արարատի մարզ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Վարչապետի առաջին կանգառը Ազատավան համայնքն էր, որտեղ նա ծանոթացավ ինտեսնսիվ այգու աշխատանքի ընթացքին։ ՀՀ վարչապետին ուղեկցում են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Գյուղատնտեսը օգտվել է պետական աջակցության ծրագրով։ Այգու պահպանման համար կա մոտ 12 աշխատակից, իսկ բերքահավաքի ժամանակ կլինի մոտ 50 աշխատակից։ Գյուղատնտեսը ուսումնասիրել է շուկան և այգում աճեցրել է հատուկ սորտի տանձեր, որը ունի լայն սպառում, թե ներքին, թե արտաքին շուկայում։

Նա նշեց, որ ցանկանում են ընդլայնել այգին, սակայն հողատարածք չկա՝ հարևան հողատարածքների սեփականատերերը կամ չեն ցանկանում վաճառել այն կամ ընդհանրապես չեն կարողանում որոշ հողատարածքների սեփականատերերի։

Վարչապետը իր հերթին նշեց, որ ներկայումս ամենամեծ խնդիրը համարում է խոշոր հողերի բացակայությունը։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքվեց, թե ինտեսիվ այգիներ հիմնելու համար քաղաքացին ինչ պետք է ներկայացնի, որպեսզի ստանա պետական աջակցություն։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ գյուղատնտեսը պետք է մասնակցի որոշակի դասընթացի, որպեսզի պետությունը համոզվի, որ նա ունի հիմնական գիտելքիներ, այնուհետև դիմի բանկ և ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս