Instagram-ը թողարկել է IGTV-ում Live Video-ներով կիսվելու նոր հնարավորությունը
Instagram-ը պաշտոնապես թողարկել է, որ բոլոր օգտատերերը այժմ կարող են պահպանել իրենց Instagram live հեռարձակման վիդեոն IGTV-ում, և այն հասանելի պահել այնքան ժամանակ, որքան իրենք են ցանկանում։ Այս մասին գրում է romarketing.am-ը:
Մինչ այս Instagram Live հեռարձակումները միայն տեխնիկապես հասանելի էին դիտորդներին հեռարձակման ընթացքում։ Օգտատերերը նաև ունեին հնարավորություն պահպանելու Instagram Live հեռարձակման վիդեոն իրենց camera roll-ում, սակայն այժմ Դուք կկարողանաք ուղարկել վիդեոն միանգմաից IGTV։
Սակայն կան որոշ սահմանափակումներ այս նոր հնարավորության համար․
- Live video-ի կրկնություններն այլևս չեն ունենա հավանումներն կամ մեկնաբանությունները, որոնք կային օրիգինալ Live Video-ում,
- Ձեր Live video-ի դիտորդների թիվը կվերսկսվի երբ դուք կիսվեք IGTV-ում,
- Դուք չեք կարողանա խմբագրել կամ կտրել Live video-ն IGTV-ում կիսվելուց առաջ։
Ըստ Instagram-ի՝ նոր ‘Share to IGTV’ հնարավորությունն արդեն հասանելի է բոլոր օգտատերերին։