Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տաթևիկ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում։