«Սմբատ Գոգյանի հեռանալը Հայաստանի կրթության, գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից է». Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հեռանալը Հայաստանի կրթության, գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից է։ Սմբատը և ինտելեկտուալ է, և սկզբունքային, և արժեքներ կրող։ Մի խոսքով, իդեալական պաշտոնյա հեղափոխական իշխանության համար։ Ցավալին այն է, որ իշխանության ներսում չգտնվեցին Սմբատի հեռանալը կանխող մարդիկ և մեխանիզմներ։ Նշանակվելով ԲՈԿ-ի նախագահ, նա գնաց բուհեր, գիտական հաստատություններ, կանգնեց 100-ավոր մարդկանց դիմաց և խիզախորեն խոսեց համակարգի բովանդակային խնդիրների մասին։ Դրանք ոչ թե ձևական ելույթներ, անիմաստ հարց ու պատասխաններ էին, այլ խորքային քննարկումներ, ինչի պակասը մենք միշտ ունեցել ենք։ Սմբատը գտել էր համակարգը կարգի բերելու ճիշտ ճանապարհը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031