Աղանդեր, որը կյանքում գոնե մեկ անգամ պետք է փորձել
Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Կարագ – 125 գ
4. Խաշխաշ (мак) – 1 բաժակ
5. Փխրեցուցիչ – 1 ճ/գ
6. Ալյուր – 1 բաժակ
7. Ընկույզ կամ չամիչ
Պատրաստման եղանակը
1. Խաշխաշի սերմերը 5 րոպե եփել: Կափարիչը փակել, սերմերը պետք է ուռչեն:
2. 20 րոպե անց խաշխաշի սերմերն անցկացնել մաղով:
3. Առանձին տարայի մեջ հարել դեղնուցները՝ շաքարավազի և կարագի հետ:
4. Ավելացնել խաշխաշը, ալյուրը և փխրեցուցիչը:
5. Սպիտակուցները հարել, մինչև փրփրի, այնուհետև խառնել դեղնուցային զանգվածի հետ: Ըստ ցանկության՝ ավելացնել չամիչ:
6. Ստացված զանգվածը լցնել յուղապատ կաղապարի մեջ: Վրան ընկույզ շաղ տալ:
7. Թխել 30-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը