«Եթե ուշադիր լսեք վարչապետի ելույթը, դուք էլ պետք է ծափահարեք». Իշխանական պատգամավորը՝ լրագրողներին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո եղել է այն պատգամավորներից, որը ծափահարել է վարչապետի ելույթը: Ասում է՝ ծափահարել է, քանի որ կիսում է ելույթում հնչեցրած՝ վարչապետի տեսակետները:
«Նրա ամբողջ ելույթն ինձ համար ծափահարության արժանի էր»,- ասաց նա:
Հարցին՝ երբ վարչապետն ասում էր, որ «պադյեզդներում կփռեն ասֆալտներին», այդ հատվա՞ծն էլ էր ծափահարելու, պատգամավորը պատասխանեց.
«Ասում եմ՝ վարչապետի ամբողջ ելույթն ինձ համար ծափահարության արժանի էր: Ես պատասխանում եմ հարցին, ի՞նչը ձեզ համար պարզ չէ: Եթե դուք էլ ուշադիր լսեք վարչապետի ելույթը, ապա դուք էլ պետք է ծափահարեք»:
Ըստ նրա՝ վարչապետն իր ելույթում բռնությունը չի խրախուսել:
«Վարչապետն այն անձն է եղել, որը երբեք բռնությունը չի խրախուսել»,- ընդգծեց իշխանական պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում