Ի՞նչ եք արել Հայաստանից դուրս տարված ակտիվները տեղորոշելու ու սառեցնելու համար. Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուստամ Բադասյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր Կառավարությանն հետ հարցուպատասխանի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի տարածքից դուրս տարված ապօրինի ակտիվների վերադարձման և դրանց սառեցման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվել, արդյո՞ք մինչև այժմ կատարվել են դրանց տեղակայման բացահայտմանն ուղղված գործողություններ, ուսումնասիրվե՞լ են արդյոք այլ երկրների օրենքները, և արդյո՞ք  քայլեր կատարվել են վարույթներ հարուցելու համար:

Ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը նախ ներկայացրեց, որ ապօրինի գույքի բռնագանձման համար կա երկու ճանապարհ՝ քաղաքացիական «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենք» և քրեական դատավարության կարգով բռնագանձումներ:

«Քրեական դատավարության առավելությունն այն է, որ միջազգային համագործակցությունն ու ապացույցներ ձեռք բերելն ավելի հեշտ է, եթե խոսքը գնում է արտասահմանում գտնվող ակտիվների մասին, ինչո՞ւ, որովհետև  ավելի շատ են  միջազգային պայմանագրերը, որոնց շրջանակում այդ համագործակցությունը հնարավոր է, քան քաղաքացիականի դեպքում, կա  նաև այդ միջազգային պայմանագրերի կիրառման լայն պրակտիկա, հետևաբար, եթե մենք ուզում ենք ունենալ իրական արդյունք գույքերը տեղակայելու կամ սառեցնելու համար, էական է, որ քրեական գործի շրջանակում համապատասխան հարցումներ ուղարկվեն տարբեր երկրներ, որտեղ գտնվում են այդ գույքերը, կարող են նաև սառեցման օրդերներ ուղարկել: Ձեր հարցին կոնկրետ պատասխան չեմ կարող տալ, քանի որ դա իրավապահների տիրույթում է, և իրենք  կարող են կոնկրետ տեղեկություներ հայտնել, թե ինչ ծավալի աշխատանք է եղել»,- ասաց  նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս