Ռուսաստանի հետ Գեորգիևյան պայմանագիրը վճռորոշ դեր է խաղացել Վրաստանի փրկության գործում. Կոբախիձե

Երբ Վրաստանի թագավոր Իրակլի II-ը Ռուսաստանի հետ ստորագրեց Գեորգիևյան պայմանագիրը, այդ փաստաթուղթը վճռորոշ դեր խաղաց մեր պետության և երկրի փրկության գործում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

«Ռուսաստանն այն ժամանակ հսկայական պետություն էր, ուներ իր սեփական քաղաքականությունն ու շահերը։ Այդ ժամանակ Իրակլին հիանալի հասկանում էր այս ամենը, ներառյալ ռիսկերը։

Իր կենդանության օրոք նա ապահովեց համաձայնագրի լիարժեք կատարումը։ Դրանից հետո, Գեորգիևսկի պայմանագրի ստորագրումից մինչև Վրաստանի բռնակցումը, անցել է գրեթե 20 տարի։ Երկու տասնամյակ մեր երկիրը փաստացի գոյատևում էր։ Մեր երկիրը բախվել էր էքզիստենցիալ սպառնալիքի, սակայն գոյատևեց, իսկ երբ Իրակլի II-ը մահացավ, ցավոք, իրադարձություններն այլ կերպ զարգացան։ Համաձայնագիրը փրկեց մեր երկիրը, ինչը a priori նշանակում է, որ Իրակլի II-ի կատարած քայլը իմաստուն էր և այլընտրանք չուներ», — նշել է Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31