Մենք ոչ մի դեպքում զորքերը դուրս չենք բերի Լիբանանից, Սիրիայից և Գազայից. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հանձնարարել է պատրաստվել Լիբանանում երկարատև ներկայության՝ հայտարարելով, որ Իսրայելը չի դուրս բերի զորքերը Լիբանանում, Սիրիայում կամ Գազայում իր անվտանգության գոտիներից, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Նա այցելել է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին, որոնք գործում են Իսրայելին սահմանակից լիբանանյան գյուղերում։

«Իսրայելի բանակը այստեղ է՝ պաշտպանելու հյուսիսային բնակավայրերը։ Մենք կմաքրենք ողջ այս տարածքը և կապահովենք հյուսիսի բնակիչների անվտանգությունը։ Ոչ մի դեպքում մենք չենք հեռանա անվտանգության գոտիներից՝ ոչ Լիբանանում, ոչ Սիրիայում, ոչ էլ Գազայում», — հայտարարել է Կացը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31