Բաժիններ՝

Այսօր հնարավոր է՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթ լինի․ ովքե՞ր կարող են մեկնել

Այսօր հնարավոր է՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթ կատարվի։ Սա նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադում։

«Նրանք, ովքեր ավիատոմս են գնել ու չեն կարողացել մեկնել՝ անվճար կթռչեն, իսկ մյուսները, ովքեր չունեն՝  կգնեն, ու սա կարող են միայն այն մարդիկ, ովքեր  գրանցված են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Տոմսի գինը մոտ 200 եվրո է։ Ինքնաթիռը 200 տեղանոց է։ Իսկ օրինակ՝ Սոչիի, Կրասնոդարի, Եկատերինբուրգի համար առանձին չվերթ են կազմակերպելու։ Մարդ կա՝ Ռյազան քաղաքում  է ապրում, ու միայն Մոսկվայով են գնում, նա էլ ասում է՝ բա ես ի՞նչ անեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բուժման նպատակով Հայաստան ժամանած Վարդան Պալյանը, ում մարտի 30-ին հաջողվել է ինքնաթիռի տոմս գնել ու վերադառնալ Ռուսաստան։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում են գտնվում Ռուսաստանի քաղաքացիները։ Նրանք տարբեր հարցերով էին ժամանել մեր երկիր, ոմանք՝ բուժվելու նպատակով, ոմանք՝ թաղում, մյուսներն էլ՝ որպես զբոսաշրջիկ։  Մարտի 24-ին վրացական կողմի համաձայնությամբ Հայաստանից ՌԴ մեկնեց առաջին խումբը, որը բաղկացած էր 24 հոգուց։ Քանի որ սեփական մեքենաներով են եղել բոլորը, ապա այդ 24 հոգու մեքենաներն իրենց հաշվին տեղափոխվել են Վերին Լարս՝ Վրաստանի ոստիկանության ուղեկցությամբ, իսկ նրանք մեկնել են ավտոբուսով։ Երկրորդ խումբը մեկնել է մարտի 27-ին։

Մյուս խմբի անդամներին՝ մոտ 200 հոգու, այդպես էլ չհաջողվեց գոնե ավտոբուսով հասնել իրենց բնակության վայր, հօդս ցնդեց նաև ինքնաթիռով մեկնելու տարբերակը։

ՌԴ քաղաքացիները կարող են գրանցվել այս հասցեով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս