Վարուժան Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին

«Արցախ» հայրենակցական Հ/Կ նախագահ Վարուժան Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, որում ասված է.

«Մեծարգո պարոն Հարությունյան,

Իմ և «Արցախ» հայրենակցական Հ/Կ անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով։

Դուք ստացել եք Արցախի ժողովրդի վստահությունը՝ ամրապնդելու տասնամյակների ձեռքբերումները, որոնցում անձնապես ունեցել եք մեծ ներդրում, և շարունակական դարձնելու Արցախի հզորացումն ու զարգացումը։

Այդ նպատակին հասնելու համար, որտեղ իրենց առանցքային նշանակությունն ունեն Արցախի սոցիալական, տնտեսական և հանրային այլ ոլորտները, հայտնում եմ իմ և «Արցախ» հայրենակցական հասարակական կազմակերպության լիակատար աջակցությունը՝ կազմակերպության ստանձնած առաքելությանը համահունչ։ ​

Ձեզ և Արցախի հերոսական մեր ժողովրդին մաղթում եմ հաջողություն, բազմաթիվ ձեռքբերումներ, որին համոզված եմ՝ կկարողանանք հասնել մեր լավագույն ջանքերի ներդաշնակման շնորհիվ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930