Չնայած նոր տիպի կորոնավիրուսային վարակի, Արցախում այս պահի դրությամբ մի շարք շինարարական օբյեկտներում շինարարություն է ընթանում
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանխատեսումներով, չնայած նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ շինարարության ոլորտի վրա թողած որոշակի ազդեցությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ մի շարք շինարարական օբյեկտներում շինարարություն է ընթանում:
✅Ելնելով անվտանգության կանոններից, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում աշխատանքներն ընթանում են բացօթյա պայմաններում, իսկ ներքին հարդարման աշխատանքների կատարման ժամանակ պահպանվում է սոցիալական հեռավորությունը:
✅Ստեփանակերտի ամենամեծ շինհարթակի՝ Թումանյան փողոցում կառուցվող 13 մասնաշենքից բաղկացած 187 բնակարանով նոր թաղամասի շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ներդրումային ծրագրի:
✅Թումանյան փողոցում շարունակվում է նաև «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի, բարերարի միջոցներով կառուցվող 10 հարկանի և ՊԲ միջոցներով կառուցվող 5 հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարությունը:
✅Վերանորոգվում, փոսալցվում և ասֆալտապատվում են համայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհները:
?Այս պահին շինարարություն չի ընթանում այն օբյեկտներում, որտեղ կորոնավիրուսի պատճառով աշխատուժի խնդիր է առաջացել (քանի որ վարպետների մեծ մասը ՀՀ-ից են):
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանխատեսումներով, չնայած նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝…
Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Freitag, 24. April 2020