Երեք ընկեր

Ինչպես ամեն տարի, երեկ ևս Անկախության տոնը Հայաստանում նշվեց հատվածաբար: Իշխանությունները` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Անկախության օրը տոնում էին Մարզահամերգային համալիրում կազմակերպված ընդունելության շրջանակներում, ընդդիմության մի մասը` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նույն բանն անում էր Սարյանի արձանի պուրակում, ընդդիմության մյուս մասը` Մարզահամերգային համալիրում էր: Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ տեղ չէր տոնում Անկախության օրը. նա, ըստ լուրերի, վերջին տարիների «ավանդույթի» համաձայն, երեկ նույնպես Մոսկվայում էր:

ՀՀ երեք նախագահները, որոնք առերևույթ հակադիր ճամբարներում են ու ընկալվում են որպես «ոխերիմ թշնամիներ», վերջին մի քանի տարիներին առնվազն մի քանի անգամ ապացուցել են, որ կարողանում են իրար հետ «լեզու գտնել», եթե դա պահանջում է իշխանության պահպանման կամ իշխանության գալու շահը: Եթե նրանք երբեմն մտածեին նաև պետական շահի մասին, ապա կարող էին գոնե Անկախության օրը նշել միասին` այդպիսով պետական ավանդույթներ չունեցող Հայաստանում որոշակի ավանդույթի հիմք դնելով:

Նրանք կարող էին սեպտեմբերի 21-ին հասարակությանը միասին շնորհավորել Անկախության օրվա առթիվ` միաժամանակ հայտարարելով, որ չեն դադարում քաղաքական հակառակորդներ կամ մրցակիցներ լինել: Դա կարող էր թեկուզ փոքր, բայց կարևոր ներդրում լինել քաղաքական մշակույթի կայացման գործում, որի մասին խոսում են երեք նախագահներն ու նրանց ներկայացնող քաղաքական ուժերը:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։