«Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է». Գնել Սանոյան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ.
Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ է։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։
Այդ արդյունքները կիմանանք վաղը։
Իմ խնդրանք-հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։
Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։
Առողջ եղե’ք…»:
Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ.Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը…
Gepostet von Գնել Սանոսյան/Gnel Sanosyan am Montag, 13. April 2020