«Ալյուրի գինը 5 դրամով իջել է՝ 290-ից դառնալով 285 դրամ, չնայած նախնական գինը եղել է 275 դրամ». ՏՄՊՊՀ նախագահ
ՏՄՊՊՀ-ն հանդիպումներ է ունեցել Վանաձորի հաց արտադրողների հետ՝ կապված հացի գնի բարձրացման ահազանգի հետ: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պարզաբանում է, որ դա մի շարք գործոններով է պայմանավորված:
«Վանաձորում հացը մեր հանրապետությունում ամենաէժաններից մեկն է: Այնտեղ գործում է 40-ից ավելի տնտեսվարող, չկան խոշոր սուբյեկտներ, որ գերիշխող դիրք ունենան: Հացի թանկացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Դրանք են, օրինակ ՝ ալյուրի գնի բարձրացումը, հացի փաթեթավորումը, այս օրերին առավել պաշտպանված փաթեթավորում են անում, մեծամասամբ դա կապված է սպառման ծավալների նվազման հետ, չեն գործում դպրոցներն և մանկապարտեզները, հացաբուլկեղեն չեն կարողացել իրացնել: Մարդիկ սկսել են հաց թխել իրենց բնակարաններում»,- ասաց Գևորգյանը:
Ի հակադրում հացի գնի բարձրացման՝ ը նշեց, որ լավաշի գինը, օրինակ, իջել է: Վանաձորում հացի գնի բարձրացման հանգամանքում Գևորգյանին այլ բան է անհանգստացնում.
«Թանկացումը համատարած է եղել, այսինքն՝ տնտեսվարողնեՏՄՊՊՀ նախագահրը համագործակցության եզրեր են ցույց տվել, որն օրենքի տեսանկյունից ընդունելի չէ, սակայն սա էլ հասկանալի է, քաղաքը փոքր է, տնտեսվարողներն իրար ճանաչում են»:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ հացի գինը Երևանի խոշոր տնտեսվարողների մոտ չի փոխվել, ալյուրի բարձրացած գինն էլ իջնելու միտում ունի:
«Ամսի 8-ի դրությամբ ալյուրի գինը 5 դրամով իջել է՝ 290-ից դառնալով 285 դրամ, չնայած նախնական գինը եղել է 275 դրամ: Գների բարձրացումը չի եղել միանգամից, այսինքն՝ թանկացումները չեն եղել պանդեմիայի հետևանքով և անմիջապես: Մարտի 14-ից ալյուրը թանկացել էր 5 դրամով, դա պահպանվել էր մինչև մարտի 26-ը: Սա կարող է պայմանավորված լինել նաև արտարժույթի գնով, բեռնափոխադրումների խնդիրներով, որոնք պայմանավորված են տարբեր երկրների կարանտինային տարբեր ռեժիմներով»,- ասաց Գևորգյանը: