Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։