![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» հարցում է կատարել Ռակիտիչի տրանսֆերի վերաբերյալ
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/ivan_rakiticcropped_frj6m0oig6aj1m1bkd3oajamc.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Մանկունյանցիները հարցում են կատարել 31-ամյա խորվաթի տրանսֆերի վերաբերյալ: Կատալոնացիները պատրաստ են բաց թողնել ֆուտբոլիստին 20 մլն եվրոյի դիմաց:
Այս պահի դրությամբ ակումբները մոտ չեն պայմանագրի կնքմանը: Ինքը՝ Ռակիտիչը, չի ցանկանում ընտանիքը տեղափոխել Իսպանիայից:
Բացի այդ, գործարքին կարող է խանգարել այն փաստը, որ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը