«Բարսելոնան» կարող է հեռացնել նոր մարզչին, եթե փոխվի նախագահը
«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի պայմանագիրը պարունակում է կետ` կապված ակումբի նախագահի հնարավոր փոփոխության հետ:
2021 թվականին կատալոնական ակումբի նախագահի ընտրություններ են սկսվում: Այս կապակցությամբ Խոսեպ Բարտոմեուն բացատրել է, որ 61-ամյա մասնագետի պայմանագրում կա մի դրույթ, որը թիմի ապագա նախագահին թույլ է տալիս որոշել, թե Սետյենը կմնա՞ իր պաշտոնում, թե՞ ոչ:
Marca-ն ասում է, որ դա «Բարսելոնայի» նախագահի թեկնածուներին թույլ կտա նշել իրենց արշավներում այլ մարզիչների ներգրավման հնարավորությունը:
Սետյենը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ 2,5 տարի ժամկետով:
Սիրարփի Աղաբաբյան