 
                        Պետրոս Ավետիսյանն արդեն «Տոբոլ»-ի ֆուտբոլիստ է
 
                                    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը պաշտոնապես ղազախական «Տոբոլ»-ի ֆուտբոլիստ է: Այս մասին հայտնում է ակումբի կայքը: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Մինչ այս Պետրոս Ավետիսյանը հանդես էր գալիս Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբում, որի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ մասնակցելով 39 խաղի և խփելով 14 գնդակ:
«Տոբոլ»-ը Ղազախստանի առաջնությունում 4-րդն էր անցած մրցաշրջանում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        