«Այսօր երեկոյան՝ քնելուց առաջ, մի հատ հիշեք բոլոր այն մարդկանց դեմքերը, որոնք Ձեզ ժամանակին քվեարկել են ԱԺ-ում». Հայկ Մամիջանյանը՝ Արմեն Սարգսյանին

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական դատավորներին բյուջեի հաշվին կաշառելու մասին օրենքը ստորագրելուց հետո ես ավելի շատ հավատում եմ Ձմեռ պապիկի գոյությանը, քան ՀՀ Սահմանադրության երաշխավոր Արմեն Սարգսյանի գոյությանը։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է պետական բյուջեի հաշվին կաշառքներ բաժանել՝ վաղուց գիտեինք (Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ արված խոստումը, տուգանքների համաներումը եւ այլն), բայց որ դրա հանցակիցը կդառնա Արմեն Սարգսյանը՝ չէի ուզւոմ հավատալ մինչեւ վերջին պահը։

Հաճախ Արմեն Սարգսյանը հրապարակային եւ ոչ այնքան սրտնեղում է, թե ոչ մի գործիք եւ իրավասություն չունի, ուստի իրեն մեղադրելը ստեղծված իրավիճակում սխալ է, բայց ախր ինքը ունի ՄԵԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ լինել ՀՀ Սահմանադրության երաշխավորը, ուշադրություն՝ ոչ թե բռնաբարողը, կամ բռնաբարելու պրոցեսի լուռ վկան, այլ երաշխավորը։ Դե որ էտ մի գործը չի կարողանում անել՝ էլ ինչ հավելյալ ֆունկցիոնալի մասին կարող է խոսել։

Խնդրանքս պարոն Սարգսյանին (վստահ եմ, որ տեղ կհասնի).

Այսօր երեկոյան՝ քնելուց առաջ, մի հատ հիշեք բոլոր այն մարդկանց դեմքերը, որոնք Ձեզ ժամանակին քվեարկել են ԱԺ-ում։ Հիշեք, թե նրանցից մեծ մասը ինչ անմարդկային ճնշումների միջով են անցել պաշտպանելով օրենքները, Սահմանադրությունը եւ պետական շահը։ Պպատկերացրեք, թե ինչքանով ավելացրեցիք մեր երկրում սահմանադրականության վերջին ամրոցի՝ ՍԴ-ի դատավորների վրա ճնշումը ու հետագա ամիսներին լուռ եւ ամոթով հետեւեք, թե ինչպես այդ պետականամետ տիկնայք եւ այրերը կպահեն խրամատի իրենց բաժին հասած հատվածը։ Հետեւեք ու հիշեք, որ Դուք խրամատը թողեցիք»։

Սահմանադրական դատավորներին բյուջեի հաշվին կաշառելու մասին օրենքը ստորագրելուց հետո ես ավելի շատ հավատում եմ Ձմեռ պապիկի…

Gepostet von Hayk Mamijanyan am Donnerstag, 26. Dezember 2019

Տեսանյութեր

Լրահոս