Բաժիններ՝

Մոսկվան պերսոնա նոն գրատա հայտարարեց Գերմանիայի դեսպանության երկու աշխատակցի

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու գերմանացի դիվանագետների, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունում նշում են, որ որոշումն ընդունվել է փոխադարձության սկզբունքի հիման վրա. այսինքն՝ դարձել է Գերմանիայից ռուսաստանցի երկու դիվանագետների արտաքսման պատասխանը։

Գերմանիայի դեսպանության երկու աշխատակիցներին, որոնք անընդունելի անձեր են հայտարարված, կարգադրված է երկու օրվա ընթացքում լքել Ռուսաստանը:

Բացի դրանից, Գերմանիայի դեսպանին բողոք է հայտնվել: Գերմանիայի իշխանությունները ռուսաստանցի երկու դիվանագետներին երկրից արտաքսելու մասին հայտարարել են դեկտեմբերի 4-ին: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նրանք պերսոնա նոն գրատա են հայտարարված եւ պետք է յոթ օրվա ընթացքում լքեն երկրի տարածքը: Այդ որոշման պատճառն, ինչպես պարզաբանում են գերատեսչությունում, ռուսական կողմի անբավարար ակտիվ համագործակցությունն է Չեչնիայի ծնունդ Զելիմխան Խանգոշվիլիի սպանության հետաքննությանը, որը կատարվել է օգոստոսի 23-ին Բեռլինի կենտրոնում:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ նշված է, թե քննչական մարմինները կասկածներ ունեն, որ սպանությունը կարող էր կատարվել Ռուսաստանի իշխանությունների կամ Չեչնիայի ղեկավարության կարգադրությամբ: Այդ առնչությամբ հետաքննությունը հանձնվել է Գերմանիայի Գլխավոր դատախազությանը: Spiegel հանդեսն իր հերթին պնդում է, որ դեսպանության երկու արտաքսված աշխատակիցները Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են:ֆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031