Ձերբակալություն «Երևան Մոլլ» առևտրի կենտրոնի մոտից
Ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արարատի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ, դեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին, Երևան քաղաքի «Երևան Մոլլ» առևտրի կենտրոնի մոտից Արարատի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Գագիկ Գ․-ն, որը 2019թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի /Յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: