Ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկն առանձին վայրերում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 28-ին սպասվում է անձրև։
Երևան քաղաքի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.90C (1968 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.60C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.50C