Շրջակա միջավայրին հասցվել է 7 մլն դրամից ավելի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 4-8-ն արձանագրվել է իրավախախտման 33 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 7.304.908.0 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացրեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, 7 դեպքով նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 3 դեպք։ Կոտայքում հողի բերրի շերտի հանման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Երևանում առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիքում նախկինում արձանագրված ավազակոպճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Իրականացվել է 1 ստուգում։ Արարատում «Հասմիկ Կուրղինյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 262.828.8 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտում Երևանում «Բազալտ Բրոկեն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 63.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.300.700 ՀՀ դրամ: