Հոնկոնգի դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել դիմակներ կրելու արգելքը. South China Morning Post
Հոնկոնգի Գերագույն դատարանը նոյեմբերի 18-ին Սահմանադրությանը հակասող է ճանաչել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքը: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը:
Ավելի վաղ մի խումբ դեմոկրատներ բողոքարկել էին արտակարգ դրության դեպքում ձեռնարկվող միջոցների մասին հատուկ օրենքը: Այն Հոնկոնգի վարչակազմին օժտում է իր հայեցողությամբ ցանկացած միջոց ձեռնարկելու լիազորություններով արտակարգ իրավիճակների ծագման դեպքում, որոնք սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Այդ օրենքի շրջանակում էլ հենց դիմակներ կրելու արգելք էր սահմանվել:
Դատարանը վճռել է, որ արտակարգ դրության դեպքում միջոցառումների մասին օրենքն «անհամատեղելի է» Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի Հիմնական օրենքի (Սահմանադրության) հետ:
Հոնկոնգի իշխանությունները դիմակներ կրելու արգելք էին սահմանել հոկտեմբերի 4-ի ցույցերի ու հանրային միջոցառումների ժամանակ: Նորամուծությունը կոչված Էր զսպելու հանրային անկարգությունները մեգապոլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: